Հանրային քննարկման է ներկայացվել «ՀՀ կրթության զարգացման մինչև 2030թ.-ի պետական ծրագիրը»

21-11-2017 16:45

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: ԿԳ նախարարությունից  հայտնում են, որ ԿԳՆ-ն կոչ է անում ոլորտի շահառուներին, մասնագետներին, փորձագետներին և կրթության ոլորտով հետաքրքրված կազմակերպություններին մասնակից դառնալ նախագծի հանրային քննարկմանը և լրամշակմանը՝ ներկայացնելով գրավոր առաջարկություններ: «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագիրը» կքննարկվի տարբեր թիրախային մասնագիտական լսարաններում: Առաջարկությունները և դիտողությունները խնդրում ենք ուղարկել մինչև նոյեմբերի 28-ը ՀՀ կրթության և գիտության նախարարության էլ. փոստով՝ [email protected]»,-ասված է հաղորդագրության մեջ:

1in.am
21-11-2017 16:45