Շախմատի ԱԱ. Հաղթանակ, ոչ-ոքի, պարտություն

21-11-2017 16:53

Իտալիայում շարունակվող շախմատի  աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների առաջնութան 7-րդ տուրում Հայկ Մարտիրոսյանը պարտվել է, իսկ Մանուել Պետրոսյանը ոչ ոքի, խաղացել: Հաղթանակ է տարել միայն Տիգրան Հարությունյանը: Այս պահին  Պետրոսյանը ունի 5, Մարտիրոսյանը ՝ 4․5,  իսկ  Հարությունյանը 3 միավոր: Մրցաշարային աղյուսակը շարունակում է միանձնյա գլխավորել Նորվեգիայի ներկայացուցիչ Արյան Տարին՝ 6 միավորով: Մինչև 20 տարեկան աղջիկների առաջնությունում հանդես եկող Սիրանուշ Ղուկասյանը 7-րդ տուրում պարտությու է կրել: Այժմ նա ունի 3․5 միավոր: Առաջատարը 6․5 միավորով Ժանսայա Աբդումալիկն է:

1in.am
21-11-2017 16:53