Նիկիտա Սիմոնյանը Մարադոնայի և այլ լեգենդների հետ կմասնակցի աշխարհի առաջնության վիճակահանությանը

21-11-2017 17:49

2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 1-ին Մոսկվայում: Պաշտոնական արարողությանը կմասնակցի նաև Ռուսաստանի ֆուտբոլի միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը: Բացի մեր հայրենակցից վիաճակահանությանը կմասնակցեն նաև ֆուտբոլային լեգենդներ Դիեգո Մարադոնան,  Լորան Բլանը, Գորդոն Բենկսը, Կաֆուն, Ֆաբիո Կանավարոն, Դիեգո Ֆորլանը և Կարլես Պույոլն:

1in.am
21-11-2017 17:49