Պետք է ողջունել յուրաքանչյուր պայքար, որը չի ուղղորդվում իշխանության կողմից. Վոլոդյա Ավետիսյան

21-11-2017 18:27

«Ես ողջունում եմ յուրաքանչյուր պայքար, որը չի ուղղորդվում իշխանության կողմից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը, որն այսօր եկել էր զորակցություն հայտնելու Պարույր Հայրիկյանին, ով սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու պահանջով հացադուլ է անում: «Մենք պարտավոր ենք ողջունել ցանկացած պայքար, որն ուղղված է հանուն արդար Հայաստանի»,- ասաց Ավետիսյանը՝ հավելելով, որ եթե այս վիճակը պահպանվի, Սերժ Սարգսյանն ու իշխանավորները մնան Հայաստանում, Հայաստանը կկործանվի: Ավետիսյանը նշեց, որ հնարավոր է հավաքել 200 հազար ստորագրութուն: Անձամբ նա պատրաստ է և կարող է 20 հազար ստորագրություն հավաքել: Վոլոդյա Ավետիսյանը նշեց, որ միակ փրկությունը փողոցային պայքարն է՝ հոծ բազմությամբ: «Մարդիկ պետք է իջնեն փողոց ու դրանով ամեն ինչ վերջանա: Շուտով նման փողոցային պայքար կսկսվի: Աշխատանքները տարվում են»,- ասաց Ավետիսյանը: Առավել մանրամասն՝ տեսանյութում:

1in.am
21-11-2017 18:27