Մակրոնը Ռուհանիին հրավիրել է Փարիզ՝ մասնակցելու կլիմայի հարցով համաժողովին

21-11-2017 18:36

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրավիրել է իր իրանցի գործընկեր Հասան Ռուհանիին մասնակցելու կլիմայի հարցով միջազգային համաժողովին, որը տեղի կունենա Փարիզում հաջորդ ամիս: «Ֆրանսիայի նախագահը հրավիրել է Ռուհանիին հաջորդ ամիս ուղևորություն կատարելու Փարիզ՝ կլիմայի հարցով միջազգային համաժողովին մասնակցելու և այդ հարցի քննարկման համար»,-ասվում է Իրանի նախագահի կայքում զետեղված հաղորդագրությունում: Ընդունե՞լ է արդյոք Ռուհանին այդ հրավերը, հաղորդագրությունում չի ասվում: Երեքշաբթի Իրանի և Ֆրանսիայի նախագահների միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել՝ նվիրված տարբեր հարցերի: Կողմերը քննարկել են իրանական ատոմի հարցով համաձայնագիրը, անդրադարձել մերձավորարևելյան թեմատիկային:

1in.am
21-11-2017 18:36