Վրաստան-ԵՄ ասոցացման թարմացված օրակարգն արդեն ուժի մեջ է. ԱԳՆ

21-11-2017 19:34

Կողմերի ներքին ընթացակարգերի ավարտից հետո պաշտոնապես գործարկվել է 2017-20 թթ. համար Վրաստան-ԵՄ ասոցացման թարմացված օրակարգը: Այս մասին հայտնում են Վրաստանի ԱԳՆ-ից, փոխանցում է «Գռուզիա Օնլայնը»: «Նոր օրակարգն ավելի հավակնոտ է և հնարավորություն կտա Վրաստանին մինչ 2020 թվականն առավելագույնս մոտենալ ԵՄ չափորոշիչներին ու նորմերին»,-հայտարարում են ԱԳՆ-ում: ԱԳՆ տվյալներով՝ օրակարգը հանդիսանում է Վրաստան-ԵՄ ասոցացման մասին համաձայնագրի իրագործան հիմնական գործիքը և ընդգրկում է հստակ առաջնահերթություններ, որոնք համաձայնեցվել են Վրաստանի և ԵՄ-ի միջև համաձայնագրով նախատեսված համագործակցության բոլոր ոլորտներում:

1in.am
21-11-2017 19:34