Ճապոնուհին իր 4 երեխաներին սպանել է բետոնի մեջ

21-11-2017 20:28

Ճապոնիայում ահասարսուռ բացահայտում է արվել: Տեղի բնակչուհին խոստովանել է, որ 1992-97 թթ իր սեփական նորածին 4 երեխաներին սպանել է բետոնի մեջ: Այս մասին հայտնում է The New York Post-ը: Մայումի Սաիտոյին ձերբակալել են այսօր: Բետոնով լի դույլերը, որոնցում գտնվել են մնացորդները, հայտնաբերվել են նրա տանը: 53-ամյա կինը հայտարարել է, որ այդ քայլին է դիմել ֆինանսական պատճառներով: Նա ժամանակ առ ժամանակ աշխատել է, սակայն նրա կյանքի մասին հստակ տվյալներ քննությունը չի հայտնում: Սաիտոյի խոսքով՝ իրեն խոստովանության է դրդել խղճի խայթը, որն ինքը զգացել է մահացած երեխաների առաջ:

1in.am
21-11-2017 20:28