Ինչու է Հայաստանի հավաքականի առաջատար բասկետբոլիստը հեռացվել թիմից

21-11-2017 21:02

Գլխավոր մարզիչի և մարզչական շտաբի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի պատճառով Ռայան Բոթրայթը հեռացվել է բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականից: Նա կվերադառնա իր ակումբ և այլևս հանդես չի գա Հայաստանի հավաքականի կազմում: Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի առաջիկա 2 խաղերում նրան խաղարկողի դիրքում կփոխարինի թիմի ավագ Ամիրան Ամիրխանովը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց բասկետբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, խորվաթ մասնագետ Նիկշա Բավցևիչը:

1in.am
21-11-2017 21:02