Իրաքի վարչապետը հայտնել է ԴԱԻՇ-ի ռազմական պարտության մասին

21-11-2017 21:22

Իրաքը ռազմական պարտության է մատնել ԴԱԻՇ-ին, սակայն վերջնական հաղթանակ կհայտարարվի երկրի անապատային շրջանները մաքրելուց հետո, հայտարարել է Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին ազգային հեռուստատեսության եթերում: «ԴԱԻՇ կազմակերպությունն Իրաքում ռազմական պարտության է մատնվել»,-ասել է Իրաքի վարչապետը: «ԴԱԻՇ-ի նկատմամբ վերջնական հաղթանակ կհայտարարենք այն բանից հետո, երբ ավարտենք նրանց ցրված ուժերի հետապնդումն անապատում»,-հավելել է ալ-Աբադին: Միևնույն ժամանակ նա նախազգուշացրել է, որ քաղաքական տարաձայնությունները թույլ կտան ԴԱԻՇ-ին նոր ահաբեկչություններ իրականացնել:

1in.am
21-11-2017 21:22