ՍԴ-ն միջազգային 3 պայմանագրերի գործով որոշում կայացրեց

21-11-2017 22:42

Սահմանադրական դատարանը ՀՀ Նախագահի դիմումի հիման վրա նոյեմբերի 21-ին քննության էր առել միջազգային 3 պայմանագրերի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը: Առաջին պայմանագիրը վերաբերվում է 2017 թվականի մայիսի 26-ին Կազանում ստորագրված Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերական ապրանքների նկատմամբ հատուկ սուբսիդիաները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ կամավոր համաձայնեցնելու և ԵԱՏՄ-ի անդամ պետությունների կողմից հատուկ սուբսիդիաների տրամադրման հետ կապված Եվրասիական տնտեսական հանձնաժողի կողմից քննություն անցկացնելու կարգի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորություններին: Երկրորդը պայմանագիրը վերաբերում է «TRACECA մուլտիմոդալ փոխադրումների զարգացման մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորություններին,իսկ երրորդը` «Ճանապարհային նշանների և ազդանշանների մասին» կոնվենցիայում ամրագրված պարտավորություններին: Սահմանադրական դատարանը որոշեց, որ վերոհիշյալ միջազգային 3 պայմանագրերը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:

1in.am
21-11-2017 22:42