«Արևելյան գործընկերությունն» իր յուրաքանչյուր անդամին ավելի ուժեղ կդարձնի. ԵՄ ներկայացուցիչ

21-11-2017 22:31

«Արևելյան գործընկերությունն» իր յուրաքանչյուր անդամին ավելի ուժեղ կդարձնի: Trend-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԵՄ ներկայացուցիչը գագաթնաժողովին նվիրված տեսակոնֆերանսի ժամանակ: «Մենք զգալի առաջընթացի ենք հասել «Արևելյան գործընկերության» երկրների հետ համագործակցության 4 հիմնական ուղղություններով՝ տնտեսության ուժեղացում՝ տնտեսական զարգացում և շուկայական հնարավորություններ, կառավարման ուժեղացում՝ ինստիտուտների ամրապնդում և առողջ կառավարում, կապերի ուժեղացում՝ հասանելիություն, էներգոարդյունավետություն, շրջակա միջավայր և կլիմայի փոփոխություն, հասարակության ամրապնդում՝ շարժունություն և շփում մարդկանց միջև»,- ասել է ԵՄ ներկայացուցիչը: «Արևելյան գործընկերության» հինգերորդ գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 24-ին Բրյուսելում:

1in.am
21-11-2017 22:31