Շվեյցարիան ժամացույցի արտահանումն ավելացրել է 2013 թվականից առավելագույն տեմպով

21-11-2017 23:46

Շվեյցարիայից ժամացույցների արտահանումը 2017 թ. հոկտեմբերին ավելացել է 9,3%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ մինչև 1,85 մլրդ շվեյցարական ֆրանկ (1,86 մլրդ դոլար): Այս մասին հայտնում է «Բիզնես Ցենզորը»՝ վկայակոչելով Ժամացույցի արդյունաբերության շվեյցարական ֆեդերացիայի տվյալները: Ժամացույցի արտահանման աճ դիտվել է 6-րդ ամսվա արդյունքներով անընդմեջ, աճի տեմպն առավելագույնն է 2013 թ. հունվարից: Շվեյցարական ժամացույցների արտահանումը Հոնկոնգ հոկտեմբերին ավելացել է 15,8%-ով, Չինաստան՝ 18,2%-ով, Ճապոնիա՝ 21,7%-ով, Մեծ Բրիտանիա՝ 1,2%-ով: Միևնույն ժամանակ, ժամացույցների արտահանումն ԱՄՆ կրճատվել է 7,3%-ով, Իտալիա՝ 0,7%-ով: Ժամացույցներին բաժին է ընկնում շվեյցարական արտահանման մոտ 10%-ը:

1in.am
21-11-2017 23:46