Մարգվելաշվիլին չի բացառում, որ նորից կառաջադրվի Վրաստանի նախագահի պաշտոնում

21-11-2017 23:58

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին չի բացառում նախագահի պաշտոնում նորից առաջադրվելու հնարավորությունը: «Ոչ, բնականաբար, չեմ բացառում»,- ասել է նա ի պատասխան TV Pirveli-ի եթերում հնչած համապատասխան հարցին: Հարցին՝ արդյոք կողմնորոշվել է իր ապագա ծրագրերի հարցում՝ Մարգվելաշվիլին ասել է, որ մտածում է այդ մասին: «Չեմ կողմնորոշվել: Քո դիրքորոշումը, որը կզբաղեցնես քաղաքականության մեջ, պետք է պահանջարկ ունենա և ադեկվատ լինի մթնոլորտի համար: Այն, ինչ անում ես որպես նախագահ, պետք է տեսնի դրա արժեքավորությունը, կարևորությունը և պետք է տեսնի այն կոնտեքստում, որում զարգանում է երկիրը: Ուստի իմ առջև շատ հարցեր կան, և ես այդ մասին մտածում եմ, բնականաբար, սակայն ճիշտն ասած, այստեղ խոսքը միայն այն մասին չէ, թե ինչ պաշտոն կզբաղեցնես: Ես երբեք ցանկություն և ձգտում չեմ ունեցել որևէ պաշտոն զբաղեցնելու»,- ասել է Մարգվելաշվիլին:

1in.am
21-11-2017 23:58