Երևանում բախվել են մոտոցիկլետն ու մեքենան. 1 հոգի հիվանդանոց է տեղափոխվել

22-11-2017 00:17

Երևանում նոյեմբերի 21-ին, Nissan մակնիշի ավտոմեքենան բախվել է մոտոցիկլետին: Ժամը 18:05-ի սահմանում Տիգրան Մեծի պողոտայում՝ «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնի մոտ, բախվել են 49-ամյա Օհաննես Հալաջյանի վարած Suzuki մակնիշի AA 766 համարանիշի մոտոցիկլետը և 27-ամյա Հայկ Մխիթարյանի վարած Nissan մակնիշի 70 NN 045 համարանիշի ավտոմեքենան: Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով մոտոցիկլետի վարորդը տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

1in.am
22-11-2017 00:17