related topics
Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեի հրաժարականը դարձրել է Մեծ Բրիտանիայի 91-ամյա թագուհի Եղիսաբեթ II-ին աշխարհում պետության ամենատարեց ղեկավարը: 2015 թվականի սեպտեմբերին բրիտանացի միապետը գերազանցել էր Վիկտորյա թագուհու՝ գահին գտնվելու տևողության ռեկորդը: Այս տարվա փետրվարի 6-ին Եղիսաբեթ II թագուհին նշել է գահին գտնվելու 65-ամյակը: Նա դարձել է առաջին միապետը Մեծ Բրիտանիայի պատմության մեջ, ում հաջողվել է տոնել այդ շափյուղայե հոբելյանը: Երկրորդ տեղում Թունիսի 90-ամյա նախագահ Բեժի Կաիդ էս-Սեբսին է, երրորդում՝ Քուվեյթի 88-ամյա էմիր Սաբահ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր աս-Սաբահը: