Թբիլիսիում հակաահաբեկչական գործողություն է անցկացվում

22-11-2017 07:50

Վրաստանի պետանվտանգության ծառայությունը Թբիլիսիում հակաահաբեկչական գործողություն է անցկացնում, արգելափակված կասկածյալները կրակ են բացել հատուկ ջոկատայինների ուղղությամբ, ասվում է գերատեսչության հաղորդագրությունում: Գործողությունն անցկացվում է մայրաքաղաքի ծայրամասային Իսանի-Սամգորի շրջանում: «Անձիք, ում ձերբակալության նպատակով անցկացվում է գործողությունը, կրակ են բացել հատուկ նշանակության ջոկատի ուղղությամբ: Նրանք գտնվում են բնակելի շենքի բնակարանում: Շրջանի բնակիչների անվտանգությունը պաշտպանված է»,-ասել է հատուկծառայությունների մամլո ծառայության ներկայացուցիչը: Շենքը, որտեղ գտնվում են կասկածյալները, շղթայի մեջ է վերցվել: «Ռուսթավի 2» հեռուստաալիքն ավելի վաղ հայտնել էր, որ հատուկ գործողության նպատակը 2 օտարերկրացիների ձերբակալելն է, ովքեր կասկածվում են ահաբեկչական կազմակերպությունների հետ կապ մեջ:

1in.am
22-11-2017 07:50