Լևոն Իգիթյանը թանգարանի տարածքը վարձով է տալիս, որ այնտեղ առևտրի կետեր բացվեն. «Ժողովուրդ»

22-11-2017 08:31

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ճարտարապետ Լևոն Իգիթյանը հանրությանը առավել հայտնի է որպես Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության մի անդամ, որը կրծքով պաշտպանում է ՀՀ իշխանություններին ու հատկապես Երևանի քաղաքապետարանի ղեկավարությանը՝ այդ ճանապարհին չխորշելով ընդհուպ հայհոյանքներ հնչեցնելուց իր շեֆերին քննադատողների հասցեին: Շատերի մոտ հարց կծագի, թե ինչպես կարող է նույն մարդը սկզբում կոմունիստներին նույն կրծքով պաշտպանել, հետո ՀՀՇ-ին, հետո ՀՀԿ-ին, վաղը Աստված գիտի ում: Իսկ իրականում Լևոն Իգիթյանը սոված չմնալու իր իրավունքն է պաշտպանում: Քչերը գիտեն, որ Լևոն Իգիթյանը Երևանի Հովհաննես Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի մանկական ստեղծագործության թանգարանի տնօրենն է: Եվ այդ թանգարանի տարածքը նա պարբերաբար վարձով է տալիս, որպեսզի այնտեղ առևտրի կետեր բացվեն: Ի դեպ, թանգարանների ֆինանսավորումը հատկացվում է պետական և համայնքային բյուջեներից: Իսկ տարածքը վարձով տալը դա կողքից փող է: «Ժողովուրդ»-ի թղթակիցը լուսանկարել է Աբովյան փողոցի վրա գտնվող թանգարանի տարածքը, որը վերածվել է ամանորյա արդուզարդի վաճառքի խանութի, իսկ թանգարանի մուտքը տեղափոխվել է բակի կողմից»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

1in.am
22-11-2017 08:31