Չինացի զինվորականները ներկայացրել են «ամենաարագ» լողացող տանկը

22-11-2017 08:39

Չինացի զինվորականները մշակել են VN18 լողացող տանկը: Norinco կորպորացիայի ներկայացուցիչները հայտարարում են, որ իրենց արտադրանքը կարող է զարգացնել ցամաքում 65 կմ/ժամ առավելագույն արագություն, իսկ ջրում՝ 30 կմ/ժամ: Մշակողների խոսքով՝ VN18-ն ամենաարագ ռազմական երկկենցաղն է: Լողացող տանկը, որի շարժիչի հզորությունը կազմում է 1600 ձիաուժ, կշռում է ավելի քան 26 տոննա: Ինչպես հայտնում են ստեղծողները, VN18-ը հանդիսանում է իր դասի մեջ ամենահզոր ռազմական տեխնիկան:

1in.am
22-11-2017 08:39