Սեյրան Սարոյանը 30 կգ նիհարել է՝ ճարպերն է հեռացրել. «Հրապարակ»

22-11-2017 08:54

«Հրապարակ» թերթը գրում է. «Գեներալ Սեյրան Սարոյանը, ով Չինաստանում բուժվելուց հետո բուժումը շարունակել է Մոսկվայում, ըստ ականատեսների, ահավոր նիհարել է` մոտ 30 կիլոգրամ, ինչի պատճառով էլ իրեն լավ չի զգում ու չի ցանկացել Հայաստանում եղած ժամանակ խորհրդարան գնալ: Այս օրերին նա կրկին Մոսկվա է մեկնել` բուժումը շարունակելու: Բանն այն է, որ նա լիպոսակցիա՝ ճարպերը հեռացնելու վիրահատություն է տարել ու հիմա կնոջ ուղեկցությամբ Մոսկվայում է, ուր բնակարան ունի, ինտենսիվ թերապիա է անցնում: Մոսկովյան «բրատվան» ասել է նրան` մինչև վերջնական չբուժվես, Հայաստան չես գնա»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

1in.am
22-11-2017 08:54