Մեգատեռոր. ՊԵԿ-ը տոտալ ստուգումներ է սկսել Ծառուկյանի բոլոր ձեռնարկություններում. «Ժամանակ»

22-11-2017 09:11

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը և ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը պատասխան հարվածն են հասցնում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: ՊԵԿ-ը տոտալ ստուգումներ է սկսել Ծառուկյանին պատկանող բոլոր ձեռնարկություններում՝ ցույց տալու համար, որ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների քննադատությունը ոչ միայն չի կարող կանխել ՊԵԿ-ի գործունեությունը, այլ ճիշտ հակառակ ազդեցությունն է ունեցել: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ԱԺ նիստերի ժամանակ դաշինքի պատգամավորները բարձրացնում էին ՊԵԿ-ի կողմից Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլում» իրականացվող հարկային ստուգումների անօրինականության հարցը: Վարչապետ Կարեն Կարապետյանը ուզում է ցույց տալ, որ իր հասցեին հնչող քննադատությունը ոչ միայն զսպող գործոն չի կարող լինել, այլ առիթ է Ծառուկյանին հարկային հակահարված հասցնելն արդարացնելու համար»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

1in.am
22-11-2017 09:11