Լևոն Արոնյանի կնոջն է պատկանում նաև «Ստոպ» ակումբը. «Հրապարակ»

22-11-2017 10:22

«Հրապարակ» թերթը գրում է. «Աշխարհահռչակ շախմատիստ Լևոն Արոնյանի կնոջը՝ Արիաննե Բո Կնուպպե Կաոիլիին Հայաստանի ամենից կայացած գործարարն ու պաշտոնյան կնախանձեն: Ֆիլիպինների և Ավստրալիայի չեմպիոնին Հայաստանն այնքան գրկաբաց է ընդունել, որ նա կարողացել է այստեղ հաջողված բիզնես դնել, այժմ էլ՝ պաշտոն ստանալ: Լևոն Արոնյանի հետ ամուսնանալու նպատակով Հայաստան եկած Արիաննեն 2016-ից հրատարակում է «Ճամփորդ» շաբաթաթերթը, որն անվճար բաժանում են տրանսպորտում: Վերջերս տեղի ունեցավ նրա հարսանիքը՝ Սերժ Սարգսյանի քավորությամբ, իսկ երեկ էլ նա նշանակվեց ՀՀ վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով: Մեզ տեղեկություններ էին հասել, որ նրան է պատկանում նաև Մոսկովյան փողոցում գործող «Ստոպ» ակումբը, ընդ որում՝ ասում են՝ Արիաննեն շատ խիստ ղեկավար է և աշխատակիցներին «երես չի տալիս»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

1in.am
22-11-2017 10:22