Skype-ը հայերի «հովանավորչության» համար 30 հազար եվրո կվճարի Բելգիայի իշխանությանը

22-11-2017 10:28

Բելգիայի Անտվերպեն քաղաքի դատարանը 30 հազար եվրոյով տուգանել է Skype-ին «հայերի գործով» քննության ընթացքում իրավապահներին աջակցելուց հրաժարվելու համար: «Բելգիայի իրավապահ ծառայությունները դեռևս 2012 թվականին ընկերությունից տվյալներ էին հայցել ծագումով հայ անձանց նամակագրության ու զանգերի մասին, որոնց նկատմամբ քննություն է տարվել: Ընկերությունը իրավապահներին է փոխանցել կասկածյալների էլեկտրոնային փոստերն ու IP-հասցեները, սակայն մերժել նամակագրւթյան ու զրույցների ձայնագրությունների տրամադրման հարցում»,-հայտնում է բելգիական Le soir պարբերականը: Իր մերժումը Skype-ի ղեկավարությունը բացատրել է նրանով, որ ընկերությունը չի հանդիսանում հեռախոսակապի օպերատոր, և նման պարտականություններն իր վրա չեն տարածվում: Դատարանը պարտավորեցրել է Skype-ին պահպանելու օգտատերերի զրույցների պատմությունը՝ իրավապահ ծառայությունների կողմից հավելյալ հարցումերի համար:

1in.am
22-11-2017 10:28