Forbes-ն անվանել է 2017 թվականի ամենաբարձր վարձատրվող մոդելներին

22-11-2017 11:18

Աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդել է դարձել 22-ամյա ամերիկուհի Քենդալ Ջենները: Այս տարի նա աշխատել է 22 մլն դոլար: Ամենաբարձր վարձատրվող մոդելների վարկանիշը հրապարակել է Forbes ամսագիրը: 37-ամյա բրազիլուհի մոդել Ժիզել Բունդխենը, ով վարկանիշը գլխավորել է 15 տարի, այս տարի հայտնվել է երկրորդ հորիզոնականում՝ 17.5 մլն դոլար եկամտով: Երրորդ տեղում 31-ամյա ամերիկացի մոդել Քրիսի Թայգենն է (13.5 մլն դոլար): Ինչպես գրում է պարբերականը՝ մոդելները միասին մեկ տարում աշխատել են մոտ 110 մլն դոլար: Ցուցակում միակ ասիացին չինուհի Լյու Վենն է՝ 6.5 մլն դոլար տարեկան եկամտով:

1in.am
22-11-2017 11:18