Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենան ընկել է ջրանցքը. կան տուժածներ

22-11-2017 11:25

Փրկարարական ծառայություն նոյեմբերի 22-ին տեղեկություն է ստացվել, որ  Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, «Honda Elysion» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել ջրանցքում: Ըստ նախնական տվյալների՝ կա  հինգ տուժած:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

1in.am
22-11-2017 11:25