related topics
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի մտերիմները վստահեցնում են, որ երիտասարդ կնոջից՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայից հեռանալուց հետո դերասանը «ծաղկում» է: Դերասանի ընկերները վստահ են, որ կինը նրան «առեղծվածային դեղահաբեր» է տվել: Այս մասին Ջիգարխանյանի մտերիմները պատմել են «Կոմսոմոլսկայա պրավդայի» հետ զրույցում: Տարեց դերասանը, ով վերջին շրջանում խոսում էր խճճված և երբեմն նույնիսկ չէր ճանաչում մտերիմներին, այժմ զարմանալիորեն փոխվել է: Նրա ընկերները մտադիր են ստուգել, թե ինչ դեղորայք էր տալիս Վիտալինան ամուսնուն: Ջիգարխանյանի տարօրինակ վարքի մասին առաջինը հայտնել էր նախկին կինը՝ Տատյանա Վլասովան, ով ցանկացել էր խոսել նրա հետ, սակայն Ջիգարխանյանը նրան իբրև թե չէր ճանաչել: