Միանգամից 4 կանայք հայտարարել են Բիլ Քլինթոնի կողմից սեռական ոտնձգությունների մասին

22-11-2017 11:56

Բիլ Քլինթոնը կրկին հայտնվել է սեքս-սկանդալի կենտրոնում. միանգամից 4 կանայք պատրաստ են մեղադել նրան ոտնձգությունների մեջ, հայտնում է Daily Mail-ը: Նրանք բոլորը հաստատում են, որ ԱՄՆ նախկին նախագահն իրենց հանդեպ ոտնձգություններ է կատարել 2000-ականների սկզբին: Հաղորդվում է, որ աղջիկները, ովքեր դարձել են Քլինթոնի ոտնձգությունների զոհը, աշխատել են Ռոնալդ Բյորքլի ընկերությունում: Նախկին նախագահը համագործակցել է միլիոնատիրոջ հետ և ճանապարհորդել ողջ աշխարհով նրա իգական սեռի օգնականների հետ: Աղջիկները հաստատում են, որ սեռական ոտնձգությունների բոլոր դրվագները տեղի են ունեցել Բյորքլի մասնավոր ինքնաթիռում: Ներկայում Բիլ Քլինթոնի իրավաբանները փորձում են համոզել կանանց՝ գործը դատարան չհասցնել: Նրանք, իրենց հերթին, պատրաստ են հրաժարվել մեղադրանքներից՝ նյութական փոխհատուցման դիմաց:

1in.am
22-11-2017 11:56