Չիլիում անցորդը բռնել է 9-րդ հարկից ընկնող կնոջը

22-11-2017 00:15

Շենքի 9-րդ հարկից անկումը կարող էր մահացու լինել Չիլիի բնակչուհու համար, եթե ծագումով Հայիթիից ներգաղթյալ Ռիչարդ Ջոզեֆը ռիսկի չենթարկեր սեփական կյանքը և չփորձեր բռնել նրան՝ հարվածը մեղմացնելու համար: Այս մասին հայտնում է The Daily mail-ը: Այժմ երկուսն էլ հիվանդանոցում են: Դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաք Սանտյագոյում: Տեսանյութում կինը երկու ձեռքերով կախված է պատշգամբի բազրիքից, մինչդեռ ներքևում հավաքված բազմությունը զբաղված է իրադրությունը տեսանկարահանելով: Ներգաղթյալը, ով Չիլիում է բնակվում արդեն 3-րդ տարին, պատմել է, որ դժբախտ կնոջը տեսել է ավտոբուսից իջնելից և վազել օգնության՝ հաշվարկելով նրա անկման հնարավոր վայրը:

1in.am
22-11-2017 00:15