Մեքսիկայում գրանցվել է 20 տարում սպանությունների ամենաբարձր մակարդակը

22-11-2017 00:30

2017 թվականի սկզբից Մեքսիկայում իրականացվել է մոտ 21 հազար սպանություն: Այսպիսով՝ այդ ցուցանիշը ռեկորդային է դարձել վերջին 20 տարում: 2017 թվականը կարող է ռեկորդային դառնալ սպանությունների թվով՝ նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյի իշխանության գալու պահից, ով պաշտոնավարում է 2012 թվականից: Երեկ Մեքսիկայում հարձակման զոհ էր դարձել Izzi Telecom հեռահաղորդակցական ընկերության ղեկավար Ադոլֆո Լագոս Էսպինոսան, ում հեծանիվը չարագործները մտադիր էին գողանալ ու վերավաճառել: Գործարարի թիկնապահը փորձել էր պաշտպանել նրան, սակայն գործարարը պատահմամբ կրակի տակ էր հայտնվել:

1in.am
22-11-2017 00:30