ՄԱԿ-ը հրապարակել է տեսանյութ՝ դեպի Հարավային Կորեա հյուսիսկորեացի զինվորի փախուստով

22-11-2017 00:57

Հարավային Կորեայում ՄԱԿ-ի հրամանատարությունը տարածել է տեսանյութ՝ հյուսիսկորեացի զինծառայողի կողմից Հարավ կատարած փախուստով: Նա փախուստի է դիմել Փհանմունջոմ սահմանային կետում: Տեսանյութում երևում է, թե ինչպես է մեքենան մեծ արագությամբ ընթանում սահմանի ուղղությամբ, այնուհետև զինծառայողը մեքենան թողնում է ճանապարհին և վազում Հարավային Կորեայի սահմանի կողմը, իսկ հյուսիսկորեացի զինվորականնները կրակում են նրա ուղղությամբ: Հետապնդման ժամանակ հյուսիսկորեացի զինվորներից մեկը հատում է սահմանը, սակայն այնուհետև անմիջապես հետ դառնում: Դրանից հետո կադրերում երևում է տերևների կույտի մեջ ընկած դասալիքը, որին այնուհետև տարել են հարավկորեացի զինվորները:

1in.am
22-11-2017 00:57