Հարվարդի համալսարանը մեղադրվում է ասիացիների հանդեպ խտրական վերաբերմունքի մեջ

22-11-2017 13:04

ԱՄՆ Արդարադատության նախարարությունն անցկացնում է Հարվարդի համալսարան ընդունվելիս ազգային պատկանելիությամբ պայմանավորված խտրականության ենթադրյալ դեպքերի հետաքննություն: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը: «Ուսանողները հանուն արդար ընդունելության» ոչ կոմերցիոն կազմակերխությունը հայց է նախապատրաստել ուսումնական հաստատության դեմ: Կազմակերպությունում հաստատում են, որ Հարվարդում ջանել են չընդունել ասիական արտաքինով դիմորդներին: Համալսարանի ղեկավարությունը մեղադրանքները հերքում է: Արդարադատության նախարարությունը Հարվարդի փաստաբաններին է ուղարկել նամակ՝ անհրաժեշտ փաստաթղթեր տրամադրելու և հնարավոր խտրականությունը դադարեցնելու պահանջով: Եթե ուսանողների ընդունելության խտրականության դեպքերը հաստատվեն, Հարվարդը կարող է զրկվել բյուջետային միջոցներից:

1in.am
22-11-2017 13:04