Ըմբշամարտի ԱԱ. Արմեն Հակոբյանն ու Գեղամ Թորգոմյանն անմասն մնացին մեդալներից

22-11-2017 13:26

Լեհաստանի Բիդգոշչ քաղաքում այսօր մեկնարկել է հունահռոմեական ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունը: Առաջին օրը Հայաստանի հավաքականից պայքարի մեջ մտան 71 կգ քաշային Արմեն Հակոբյանը եւ Գեղամ Թորգոմյանը (85 կգ): Որակավորման փուլում Արմեն Հակոբյանը երկու րոպեից էլ պակաս ժամանակում պարտության մատնեց ամերիկացի Ջոն Մոսինգին եւ 1/8 եզրափակչում հանդիպեց թուրք Մուրադ Դագի հետ: Այս գոտեմարտում մրցավարները նախապատվությունը տվեցին Արմեն Հակոբյանի մրցակցին: Գեղամ Թորգոմյանն առաջին գոտեմարտում տանուլ տվեց բելառուսցի Զախար Դիմչենկոյին: Այնուհետեւ թուրք եւ բելառուս ըմբիշները չհասան եզրափակիչ, եւ մեր մարզիկները զրկվեցին մեդալի համար պայքարելու հեռանկարից:

1in.am
22-11-2017 13:26