Թբիլիսիում հատուկ գործողության ընթացքում մեկ մարդ է ձերբակալվել

22-11-2017 14:01

Վրաստանի ծայրամասային Իսանի-Սամգորի շրջանում հատուկ գործողության ընթացքում ահաբեկչական կազմակերպության անդամ է ձերբակալվել: Այս մասին հայնում է «Գրուզիա Օնլայնը»՝ հղում անելով Վրաստանի Պետական անվտանգության ծառայությանը: «Հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է մեկ մարդ, մնացած անձանց ձերբակալության ուղղությամբ միջոցառումներ են իրականացվում, այդ բոլոր անձինք ահաբեկչական կազմակերպության անդամ են»,- հայտնել է գերատեսչությունը: Հաղորդվում է, որ «նախնական տվյալներով՝ այդ անձինք Վրաստանի քաղաքացի չեն»: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Վրաստանի պետանվտանգության ծառայությունը Թբիլիսիում հակաահաբեկչական գործողություն է անցկացնում, արգելափակված կասկածյալները կրակ են բացել հատուկ ջոկատայինների ուղղությամբ:

1in.am
22-11-2017 14:01