Դևիդ Լինչը զարդերի հավաքածու է թողարկել

22-11-2017 14:45

Ռեժիսոր Դևիդ Լինչը զարդերի հավաքածու է թողարկել՝ Meditating Eye, հայտնում է Dazed-ը: Հավաքածուն ներառում է ապարանջաններ, վզնոցներ, ճարմանդներ, որոնց հիմնական դեկորատիվ բաղադրիչն աչքն է, որը բաց է մի կողմից և փակ՝ մյուսից: «Meditating Eye հավաքածուն ստեղծվել է որպես խորհրդանիշ, որը կարող է յուրաքանչյուր մարդու մղել մաքուր գիտակցության օվկիանոս մտնելու»,- հայտարարել է ռեժիսորը՝ բացատրելով, թե ինչու է որպես հիմնական բաղադրիչ ընտրել աչքը: Լինչի հավաքածուի յուրաքանչյուր իրի համար ստացված գումարի 20%-ը կուղղվի ընտանեկան բռնության զոհերին օգնության համար ռեժիսորի հիմնած բարեգործական հիմնադրամին:

1in.am
22-11-2017 14:45