Շախմատի ԱԱ. Մանուել Պետրոսյանն ու Հայկ Մարտիրոսյանը հաղթում են

22-11-2017 15:29

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկան աղջիկների և տղաների աշխարհի առաջնության 11 տուրում Մանուել Պետրոսյանն ու Հայկ Մարտիրոսյանը հաղթել են և այս պահին 6 և 5․5 միավորով զբաղեցնում են համապատսխնաբար 9-րդ և 18-րդ տեղերը: Տիգրան Հարությունյանը կիսել է միավորը: Նա ունի 3․5 միավոր: Տղաների առաջնությունում մրցաշարային աղյուսակը շարունակում է միանձնյա գլխավորել Նորվեգիայի ներկայացուցիչ Տարի Արյանը՝ 7 միավորով: Մինչև 20 տարեկան աղջիկների մրցաշարում Ռուսաստանի և Ղազախստանի ներկայացուցիչները 6․5 միավորով կիսում են 1-2-րդ տեղերը: Սիրանուշ Ղուկասյանն ունի 3․5 միավոր:

1in.am
22-11-2017 15:29