Մոսկվայում ստորագրումից առաջ տագնապ կա. «Տեսնես՝ որտե՞ղ է ուզում Հայաստանը խաբած լինել»

22-11-2017 18:45

«Մենք չէինք սպասում, որ Ռուսաստանը այսպես ուղիղ պրոպագանդա կուղղի իր հարավկովկասյան միակ ռազմավարական դաշնակցի, իր եվրասիական գործընկերոջ կամ ինչպես իրենք են ասում՝ եղբայրական պետության դեմ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետ Արմենակ Մինասյանցը՝ անդրադառնալով ռուսական լրատվամիջոցների հրապարակումներին և մասնավորապես «Զվեզդա» հեռուստաալիքի սկանդալային թողարկմանը: Մեր զրուցակիցը նշում է, որ հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերությունների որակն ու մակարդակը՝ անսպասելի էր, մեդիա մակարդակում, պրոպագանդիստական դաշտում դա առաջին լուրջ հարվածն էր: «Մտավախությունն այն է, որ անկախ այդ համաձայնագրի որակից՝ ռուսական կողմից կա այլ խնդիր: Վստահ եմ, որ իրենք համաձայնագրի բովանդակությանը ծանոթ են, և եթե ֆորս-մաժոր չլինի, այն անպայման կստորագրվի: Բայց օրինակ՝ ձեզ մոտ չի՞ լինում, երբ ամեն ինչ լավ է լինում, ասում ես՝ բայց ինչպե՞ս է, որ ամեն ինչ լավ է, ինչ-որ բան այն չէ, տեսնես՝ ինձ որտեղ են ուզում խաբած լինել: Շատ պարզ ու հստակ տեքստով ասվել է, որ սա չի հակասում մեր ԵԱՏՄ պարտավորություններին, պարզապես այդ ջղաձգումները ցույց են տալիս, որ կա ներքին տագնապ»,- ընդգծեց փորձագետը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

1in.am
22-11-2017 18:45