related topics
Երեկ ավարտվեց Նոնա Գափրինդաշվիլու գավաթը, որի հաղթողը դեռ վերջին տուրից առաջ դարձել էր Ռուսաստանի ներկայացուցիչ, մեր հայրենակից Դավիթ Պառավյանը: Նա 9 հնարավորից վաստակել է 8 միավոր: 2-րդ տեղը 7 միավորով զբաղեցրեց Վրաստանի ներկայացուցիչը: 4 մասնակից, որոնց թվում նաև Նորայր Թորոսյանը, 6․5 միավորով կիսեցին 3-6-րդ տեղերը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով բրոնզը բաժին հասավ Դավիթ Մաղալաշվիլուն, իսկ Նորայրը զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը: Վահե Դանիելյանը 5․5 միավորով զբաղեցրեց 10-րդ տեղը, Մարիա Գևորգյանն ու Արթուր Դավթյանը 5 միավորով կիսեցին 15-22-րդ տեղերը, իսկ Հովհաննես Հակոբյանը մրցաշարն ավարտեց 4․5 միավորով՝ զբաղեցնելով 27-րդ հորիզոնականը: