Թբիլիսիում հատուկ գործողությունն ավարտվել է. զոհվել է 1 հատուկջոկատային

22-11-2017 18:31

Այսօր առավոտյան Թբիլիսիում անցկացված հատուկ գործողության ժամանակ վիրավորված Վրաստանի Պետանվտանգության ծառայության Հատուկ օպերատիվ վարչության աշխատակիցը մահացել է կլինիկայում: Այս մասին հայտնում է «Գռուզիա Օնլայնը»: Հաղորդվում է մեկ այլ վիրավոր հատուկջոկատայինի մասին: Հատուկ գործողությունը, որն անցկացվել է մայրաքաղաքի վանական Գաբրիել Սալոսկու անունը կրող փողոցի շենքերից մեկում մոտ 24 ժամ, ավարտվել է: Արդյունքների մասին դեռևս չի հաղորդվում: 1 Видео с места спецоперации!!! Geplaatst door Sputnik Georgia: новости и события дня в Грузии op dinsdag 21 november 2017 «Կվիրիս պալիտրա» թերթը հաստատում է, որ հատուկ գործողությունն անցկացվել է ազգությամբ չեչեն 3 անձանց դեմ, ովքեր հանդիսանում են ԴԱԻՇ-ի գրոհայիններ և Վրաստանում գտնվում ապօրինաբար:    

1in.am
22-11-2017 18:31