Սոչիում ընթանում է ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպումը

22-11-2017 18:21

Սոչիում ընթանում է Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների՝ Վլադիմիր Պուտինի, Հասան Ռուհանիի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի եռակողմ հանդիպումը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Կրեմլի մամլո ծառայությունը, բանակցություների ընթացքում կքննարկվի սիրիական կարգավորումը՝ հաշվի առնելով Աստանայի ձևաչափում համատեղ աշխատանքը: Պուտինի խոսքով՝ եռակողմ հանդիպումը կոչված է ամրապնդելու և զարգացնելու Սիրիայում դրական փոփոխությունները: Ռուհանին իր հերթին ասել է, որ այսօր բացվում է Սիրիայում ճգնաժամի ավարտի համար նոր հեռանկար: Ինչպես սպասվում է՝ հանդիպման արդյունքներով առաջնորդները հանդես կգան մամուլի համար համատեղ հայտարարությամբ:

1in.am
22-11-2017 18:21