ՀՀ ԱԳՆ արձագանքը՝ Հունաստանում ՀՀ դեսպանի «սկանդալային քայլերի» վերաբերյալ

22-11-2017 17:58

ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը արձագանքելով, այսօր «Առաջին լրատվական»-ի՝ «ՌԱԿ-ը հակազդել է Հունաստանում ՀՀ դեսպան Չարչողլյանի սկանդալային քայլերին » հրապարակմանը նշում է, որ Հունաստանում ՀՀ դեսպանությունն ավանդական ջերմ հարաբերություններ ունի համայնքային բոլոր կառույցների, այդ թվում՝ հայկական ավանդական քաղաքական կուսակցությունների տեղական մարմինների հետ, որոնք հիմնված են համագործակցության և փոխաջակցության վրա: Հունաստանում ՀՀ դեսպանությունը նաև շատ լավ գործընկերային հարաբերություններ ունի Հունաստանի տարբեր քաղաքական ուժերի հետ և աշխատանքներ է տանում այդ կապերի էլ ավելի ամրապնդման ուղղությամբ: Ինչ վերաբերում է ինչ-որ մարդկանց կողմից ՀՀ դեսպանի հասցեին անձնական վիրավորանքներով մեղադրանքներին, ապա դրանք մեղմ ասած վայել չեն որևիցե համայնքային կառույցի ներկայացուցչի համար, հատկապես, եթե նրանք իրենց համարում են մտահոգված համահայկական օրակարգի հարցերով:

1in.am
22-11-2017 17:58