Armtimes.com-ի փոխանցմամբ՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ այսօր շարունակվեց անցած տարի «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով դատական նիստը: Գործով անցնում են քրեական հեղինակություններ Նորատուսցի Ալիկը (Ալիկ Բանդուրյան), Չարբախցի Գեղամը (Պետրոս Իսրայելյան) և Բդոն (Արմեն Գասպարյան): Այս փուլում դատարանը հարցաքննում է գործով անցնող վկաներին: Նրանցից երկուսին դատարանն այսօր բերման ենթարկելու որոշում կայացրեց: Մասնավորապես, նրանցից մեկը «Երրորդմասցի» Լյովիկի և նրա երկու ընկերների սպանության գործով ամբաստանյալ Տլե մականունով հայտնի Սարգսի Հախանումյանի եղբայրն է՝ Դավիթ Հախանումյանը: Վերջինս ըստ դատարանի՝ պատշաճ ծանուցվել է դատական նիստին ներկայանալու վերաբերյալ, սակայն չի ներկայացել: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում