Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Վատիկանի Պետությունների հետ հարաբերությունների փոխքարտուղարին

22-11-2017 16:55

Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 22-ին ընդունեց Վատիկանի Պետությունների հետ հարաբերությունների առաջին փոխքարտուղար Անտուան Կամիլլերիին, ով ներկայացնում է Սուրբ Աթոռը Երևանում անցկացվող «Քրիստոնյաների և կրոնական այլ խմբերի դեմ ատելության հիման վրա հանցագործությունների կանխարգելում և դիմագրավում. հեռանկարներ ԵԱՀԿ-ից և անդին» ԵԱՀԿ համաժողովին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: Հանդիպմանն անդրադարձ արվեց Մերձավոր Արևելքում քրիստոնյաների և այլ փոքրամասնությունների պաշտպանության ու այդ ուղղությամբ Հայաստանի և Սուրբ Աթոռի ջանքերին վերաբերող հարցերին:

1in.am
22-11-2017 16:55