Ռուսաստանը կարող է կարգավորել ԼՂ հակամարտությունը. Էրդողան

22-11-2017 16:45

Ռուսաստանը կարող է կարգավորել ԼՂ հակամարտությունը: Anadolu գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հայտարարելով, որ մտադիր է այդ թեման քննարկել չորեքշաբթի ՌԴ-ի և Իրանի նախագահների հետ հանդիպման ժամանակ: «ԼՂ հակամարտությունն առանձնահատուկ թեմա է Թուրքիայի համար, որն Անկարան չի կարող անտեսել… Ուժը, որը կարող է կարգավորել այդ հակամարտությունը, Ռուսաստանն է և դրա նախագահ Վլադիմիր Պուտինը»,- ասել է Էրդողանը Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության տնտեսության և առևտրի հարցերով կոմիտեի նիստում ելույթի ժամանակ: Էրդողանի խոսքով՝ ինքը Պուտինի հետ ղարաբաղյան հարցը քննարկել է նոյեմբերի 13-ին Սոչիում նախորդ հանդիպման ժամանակ և հնարավորության դեպքում նորից այն կքննարկի չորեքշաբթի Սոչիոմ ՌԴ-ի և Իրանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպման ժամանակ:

1in.am
22-11-2017 16:45