related topics
«Սասնա ծռեր 1-ի» գործով՝ Պավել Մանուկյան, Վարուժան Ավետիսյան և մյուսներ, թեժ իրավիճակ առաջացավ գործով դատական նիստում, երբ մեղադրող Պետրոս Պետրոսյանը Արայիկ Խանդոյանին ամբաստանյալ անվանեց: Արայիկ Խանդոյանը մեղադրողին ասաց՝ ամբաստանյալը դու ես: Նախագահողը, որ արդեն երկու անգամ նախազգուշացրել էր Խանդոյանին, որոշում կայացրեց նրան մեկ ժամով հեռացնել դատարանի դահլիճից: