Թուրքիայում FETO-ի հետ կապի կասկածանքով ֆինանսների նախարարության 82 նախկին աշխատակցի ձերբակալության հրամանագիր է տրվել. ԶԼՄ-ներ

22-11-2017 16:17

Թուրքիայի իշխանությունները երկրի ֆինանսների նախարարության 82 նախկին աշխատակցի ձերբակալության հրամանագիր են տվել իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի FETO կազմակերպության հետ կապ ունենալու կասկածանքով, ում Անկարան մեղադրում է Թուրքիայում 2016 թ. հուլիսի 15-ի պետական հեղաշրջման փորձի համար: Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը: Հաղորդվում է, որ 82 կասկածյալից 17-ն արդեն ձերբակալվել է հատուկ գործողության ընթացքում: Հետաքննությունն իրականցնում է Թուրքիայի մայրաքաղաքային դատախազությունը:

1in.am
22-11-2017 16:17