Ռայան Բոաթրայթը կմասնակցի Ալբանիա-Հայաստան հանդիպմանը

22-11-2017 15:53

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը ժամանել Ալբանիայի մայրաքաղաք Տիրանա, որտեղ նոյեմբերի 23-ին կհյուրընկալվի Ալբանիայի ընտրանուն: Հայաստանի հավաքականը հանգրվանել է 4 աստղանի «Սքայ» հյուրանոցում: Հայաստանի հավաքականի հետ մրցավայր են մեկնել 12 խաղացող ՝ 1. Ամիրան Ամիրխանով – «Գազպրոմ», Ռուսաստան 2. Լուկաս Ֆիշեր – «Գրան Կանարիա», Իսպանիա 3. Անդրանիկ Չրաբաշ- «Օկապի Աալսթար», Բելգիա 4. Ռայան Բոաթրայթ – «Բեշիքթաշ», Թուրքիա 5. Ալլին Հեսս – «Բազել Ստարվինգս» Շվեցարիա 6. Անդրեյ Կոնստանտինով – «Բարս», Ռուսաստան 7. Արարատ Քոչինյան – «Ուրարտու» 8. Ալբերտ Թադևոսյան – ՄԳՈՒ, Ռուսաստան 9. Էդգար Բաբայան – «Ուրարտու» 10. Գեորգի Պոդկոլզին – «Արցախ» 11. Կոնստանտին Միրզոյանց – «Արմեցի», Ռուսաստան Արագադ Աբրամյանը այս օրերին կլինի հավաքականի հետ, սակայն չի կարող մասնակցել հանդիպմանը փաստաթղթերի պատճառով: «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով մեր հավաքականի առաջատար Ռայան Բոաթրայթն այնուամենայնիվ կմասնակցի առաջիկա հանդիպումներին: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիիչ Նիկշա Բավցևիչը երեկ  լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Ռայան Բոաթրայթն հեռացվել է մեր ազգային թիմից: «Կան որոշ բաներ, որոնք կուլ տալ չենք կարող: Բասկետբոլը թիմային մարզաձև է, և բոլորը պետք է այստեղ իրենց հավասար համարեն: Բոաթրայթի պահվածքն անընդունելի է: Նա այլևս չի հրավիրվի հավաքական, այդ հարցը փակված է»,- նշել էր Բավցևիչը: «Առաջին լրատվական»-ին հայտնի էր դարձել, որ Ռայան Բոաթռայթը վիրավորական արտահայտություններ է արել մարզչի հասցեին՝ նշելով, որ ինքը մեծ աստղ է եւ իրենց ամեն ինչ կարող է թույլ տալ: Ալբանիա մեկնելուց առաջ Բոաթրայթն ընդունելով իր սխալը ներողություն է խնդրել Բավցևիչից և Հայաստանի բաստկետբոլի ֆեդերացիայից և թիմի հետ մեկնել է մրցավայր: ԵԱ-2021-ի նախընտրական փուլի մեկնարկային խաղից առաջ Նիկշա Բավցևիչի սաները կանցկացնեն 2 մարզում՝ այսօր երեկոյան և վաղն առավոտյան: ԵԱ-2021-ի նախընտրական փուլի մեկնարկային՝ Ալբանիա- Հայաստան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 23-ին, Երևանի ժամանակով ՝ 20:30-ին, Տիրանայի «Ֆետի Բորովա» մարզադահլիճում:

1in.am
22-11-2017 15:53