Երևանում մարդատար ГАЗель է վթարի ենթարկվել. կա 10 վիրավոր. բոլորը երեխաներ են. shamshyan.com

22-11-2017 15:47

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Մանանդյան և Մանթաշյան փողոցների խաչմերուկում՝ Շենգավիթ ծննդատան հարևանությամբ, բախվել են 40-ամյա Վաչիկ Գրիգորյանի վարած ГАЗ 32213 մակնիշի 33 70 Տ համարանիշի և 28-ամյա Սարգիս Պապյանի վարած Toyota Corolla մակնիշի 425 AC 61 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 10 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը, ովքեր, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ երեխաներ են եղել: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

1in.am
22-11-2017 15:47