«Տարկետում լինելու ա» սկզբունքը դառնում է իրականություն. Դավիթ Պետրոսյան

22-11-2017 19:14

«Տարկետում լինելու ա» սկզբունքը դառնում է իրականություն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 22-ին, իշխանության ներկայացուցիչների հետ քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնույթան համակարգող Դավիթ Պետրոսյանը: «Մենք ունենք երկու խնդիր, մեկը տարկետման իրավունքի տեղերի պահպանումն էր, որը պետք է ապահովեր կրթության անընդհատության սկզբունքը թե բակալավրի, թե  մագիստատրուրայի, թե ասպիրանտուրայի ուսանողների  համար: Սրա հետ կապված կա արդեն համաձայնություն, որ պարզեցվեն չափանիշները, ինչն էլ իր հերթին ենթադրում է քանակ: «Տարկետում լինելու ա» սկզբունքը դառնում է իրականություն, խնդիրն այն է, թե որքան տեղ կհատկացվի և ինչ չափանիշներով սա արդեն կորոշվի»,-ասաց Դավիթ Պետորսյանը:

1in.am
22-11-2017 19:14