Խոշոր վթար Փարաքարում. BMW-ն մխրճվել է բեռնատարի մեջ

22-11-2017 19:35

Արմավիրի մարզում, այսօր՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14:00-ի սահմաններում BMW մակնիշի 35 CՍ 110 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ավտոճանապարհի Փարաքար գյուղի վարչական տարածքում բախվել է բեռնատար ավտոմեքենայի հետնամասին: Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով BMW-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանությունը պարզում BMW- ի վիրավոր վարորդի և վթարված բեռնատարի վարորդի ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է BMW-ի վարորդը, ով մեծ արագությամբ դեպի Երևան ընթանալիս՝ բախվել է բեռնատարին:

1in.am
22-11-2017 19:35