Չենինգ Տատումը կանացի զգեստով նկարահանվել է Փինքի տեսահոլովակում

22-11-2017 19:34

Այսօր վիրտուալ տիրույթում տեղի է ունեցել Փինքի՝ Beautiful Trauma երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի պրեմիերան: Երգը երգչուհու նոր՝ համանուն ալբոմից է: Հոլովակում նրա հետ նկարահանվել է նաև դերասան Չենինգ Տատումը, ով հանդես է եկել անսպասելի կերպարով: Փինքն ու Չենինգը ներկայացել են ամուսինների դերով: Գեղեցկուհի կինը փորձում է տնային գործերն անել իդեալական կերպով, սակայն ընթրիքը վառում է, ձախողվում են նաև աշխատանքները՝ կապված արդուկման հետ: Ինչ-որ պահի նրանք փոխվում են տեղերով, Փինքը տղամարդու կոստյում է հագնում, իսկ Չենինգը ներկում է շուրթերն ու կանացի զգեստ հագնում: Ռեժիսոր Նիք Ֆլորեզի տեսահոլովակում վառ գույներն ու գլխավոր հերոսների կատարմամբ պարերը գերակշռում են:

1in.am
22-11-2017 19:34