Արաբ դիզայների հայկական արմատները նրան ձգում են դեպի հայրենիք. Khaleej Times

22-11-2017 19:52

Դուբայում ստեղծագործող դիզայներ Թալար Նինան (Թալար Բիլեմջյան) պատմել է այն մասին, թե ինչպես են Հայաստան կատարվող ուղևորություններն ազդում իր ստեղագործության վրա: «Հաճախակի ուղևորությունները Հայաստան իմ ոգևորության աղբյուրն են. ճարտարապետությունը, արվեստը, ասեղնագործությունը»,-ասել է նա արաբական Khaleej Times պորտալի հետ հարցազրույցում: Երիտասարդ դիզայների բրենդը ստեղծվել է 2016 թվականին: Նա շուտով Դուբայում կթողարկի «Արևելյան խոստում» անվանումով իր երրորդ հավաքածուն: Թալար Նինան պատմել է, որ Հայաստանից բացի, ընտանիքի հետ շրջագայում է արաբական տարբեր երկրներով, որպեսզի ավելի լայն պատկերացում ունենա Արևելքի մշակույթի ու պատմության մասին: Իր եկամուտների մի մասը ծագումով հայ դիզայները նվիրաբերում է Գյումրիի երեխաներին: Թալար Նինան ծնվել է Լոս Անջելեսում՝ հայ միգրատների ընտանիքում: Լոնդոնում ստացել է գեղարվեստական կրթություն, որից հետո տեղափոխվել է Դուբայ:

1in.am
22-11-2017 19:52